ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Շնորհալին, տաղանդավորը զբաղված է սովորելով, քրտնելով, տգետները` դաշտը գրավելով»

«Շնորհալին, տաղանդավորը զբաղված է սովորելով, քրտնելով, տգետները` դաշտը գրավելով»
06.12.2013 | 17:09

«Մոտենում է 2015 թվականը, նոր մտածում են, որ Ցեղասպանության մասին մի ազգային կտավ չունենք: Հայոց ցեղասպանությունը աշխարհին ներկայացնելու համար կինոյից ավելի հզոր լեզու չկա: Առայսօր մենք նման գլոբալ խնդիրների նկատմամբ անտարբեր ենք, բայց պարզվում է, 200 միլիոն դրամ ենք ծախսում մի մյուզիքլի համար, որ նվիրված է Սայաթ-Նովայի 300%ամյակին»,- այսօր «Մենք» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, նշելով որ խաղի կանոններն ուղղակի սարսափեցնող են, երբ իմանում ես բյուջետային ծախսերի աննպատակայնությունը:

Խոսելով փառատոնների դերի մասին, ասաց, որ դրանք ինչ-որ տեղ դաշտն ակտիվացնում են, այլ հարց է, որ չի ծնվում հեղինակային, լայնախոհ կինո, ինչպես, օրինակ, Սոկուրովի «Ֆաուստը»: Սով է, որի կարիքը ինքն առանձնապես զգում է: «Իսկ այ թատերական դաշտում վաղուց մեռել ենք, ուղղակի չեն ասում, որ տրամադրություններս չընկնի,- ընդգծեց բանախոսը,- Ես, Ռուբեն Բաբայանը և թատրոնի մի շարք ղեկավարներ վաղուց ենք դուրս եկել միությունից: Այն օրը զավեշտ էր, կիսադատարկ, սառը դահլիճում նորից ընտրեցին «ցմահ» նախագահ: Մի խումբ մարդիկ դաշտում եղածը մարսելու կամ սեփական ես-ին ծառայեցնելու համար խաբում են և հանրությանը, և լրատվությանը, և հենց թատերական գործիչներին: Ինչի՞ համար են թատերական գործիչները, ի՞նչ խնդիրներ ունեն լուծելու, այդ հարցի փոխարեն ինչ-որ թատրոն ես տեսնում: Այս ամենը տխրեցնում է, որովհետև թատերական դաշտ մեծ իմաստով չունենք, ունենք երկու երեք թատերական հարթակ, որտեղ ազնվորեն ու պրոֆեսիոնալ են աշխատում»: Արմեն Մազմանյանի կարծիքով` կա լավ սերունդ, բայց, ինչպես միշտ, շնորհալին, տաղանդավորը զբաղված է սովորելով, քրտնելով, տգետները` դաշտը գրավելով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ